Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Վարուժան Գեղամեան. «Այսօր առաւել կարեւոր է իմանալ ու ճանաչել իրական Թուրքիան ու Թուրքիայի իրական նպատակները, այլ ոչ թէ այն, ինչ մեզ հրամցնում են ամենօրեայ ռեժիմով թուրքական քարոզիչները»

«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանի կարծիքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը հետեւողական աշխատում են հայկական տեղեկատւական դաշտում պրոթուրքական ու հակահայկական թէզեր տարածելու համար։ Այս մասին նա գրել է սոցցանցերի իր հարթակներում:
«Թուրքիան ու Ադրբեջանը հետեւողական աշխատում են հայկական տեղեկատւական դաշտում պրոթուրքական ու հակահայկական թէզեր տարածելու համար։ Նպատակը՝ հայկական դիմադրութիւնը թուլացնել եւ վերջնականապէս կլանեն (եթէ կուզէք՝ վիլայեթացնել) Հայաստանը։
Այդ նպատակով տարբեր հնարքների են դիմում։ Օրինակ՝ հայալեզու կեղծ էջեր են բացում Facebook ու այլ սոցցանցերում։
Ինչպէս տարիներ առաջ, այնպէս էլ հիմա «հայերի աչքերում մշտապէս խաղաղասէր երեւալու պայմանով», այդ գործողութիւնները արւում են «յանուն հայ ժողովրդի բարեկեցութեան»,- գրել է թուրքագէտը: