Հայաստան - ԱրցախՔաղաքական
Մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների եւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորների այցը մարզեր

«Հայաստան» խմբակցութիւնը հանդիպումների շարք է սկսել,- այս մասին իր ֆէյսբուքեան էջում յայտնել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։ Առաջին հանդիպումը Գեղարքունիքի մարզում էր․ «Տպաւորիչ հանդիպում ունեցանք Մարտունիում, շուտով կը հանդիպենք միւս բնակավայրերում՝ քննարկելու մեր մօտեցումներն ու անելիքները»,- գրել է նա՝ կից նկարներով։
Yerkir.am



