ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Հայաստանից ստացւած օգնութիւնների հերթական քանակութիւնն է փոխանցւել Իրանի կարմիր մահիկին

Հայաստանի տրամադրած՝ խիստ անհրաժեշտ գնահատւող դեղորայք պարունակող օգնութիւնների հերթական քանակութիւնը փոխանցւել է Իրանի Կարմիր Մահիկի ընկերակցութեանը:
ԻՍՆԱ-ի հրապարակած լուրի համաձայն՝ հայաստանցի գործարարներից մէկի նւիրաբերած դեղորայքային օգնութիւնները նախ յանձնւել են Իրանի դեսպանատանը Երեւանում, ապա ուղարկւել՝ Իրան եւ փոխանցւել Կարմիր Մահիկին։
Սա Հայաստանի կողմից Իրանին տրամադրւած չորրորդ օգնութեան բեռն է։ Աւելի վաղ երկու դեղորայքային փաթեթ՝ Հայաստանի կառավարութեան կողմից, ինչպէս նաեւ մէկ բեռ՝ ներառեալ 100 տոննա ալիւր եւ որոշ դեղորայք, համապատասխան ընթացակարգով յանձնւել են Իրանի Կարմիր Մահիկին։



