ԻրանՄարզական

Իրանը` ASIA CUP 2027-ում առաջին տեղով կը գլխաւորի ենթախումբը

Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (AFC) յայտարարել է 2027 թ. Ասիայի գաւաթի խաղարկութեան վիճակահանութեան օրը։ Այն կը կայանայ մայիսի 9-ին (օրդիբեհեշթի 19-ին) Սաուդեան Արաբիայի Դարիէ քաղաքում։

Իրանի ազգային հաւաքականը զամբիւղի առաջին դիրքում է (գլխաւորելու է խումբը): Միւս խմբերը կը գլխաւորեն՝ Ճապոնիան, Հարաւային Կորէան, Աւստրալիան, Ուզբեկստանը եւ Սաուդեան Արաբիան:

Երկրորդ դիրքում են՝ Յորդանանը, Կատարը, ԱՄԷ-ն, Իրաքը, Օմանը եւ Սիրիան։

Երրորդում՝ Բահրէյնը, Չինաստանը, Պաղեստինը, Կիրգիզստանը, Թայլանդը եւ Տաջիկստանն են։

Չորրորդում՝ Վիետնամը, Ինդոնեզիան, Քովէյթը, Սինգապուրը, Հիւսիսային Կորէան եւ Եմէնը (կամ Լիբանանը) կը լինեն:

 

Related Articles

Back to top button