ԻրանՄիջազգայինՔաղաքական

Թէլ Աւիւի վախը Իրանի եւ Եմէնի ձեռքում գտնւող մահաբեր զէնքից

Russia Al‑Youm-ը գրում է, որ տարածաշրջանային լարւածութեան սրման ֆոնին Բաբ ալ-Մանդաբի նեղուցը ներկայացւում է որպէս ամենակարեւոր աշխարհաքաղաքական կէտերից մէկը, որը կարող է նորից վերաձեւել տարածաշրջանի տնտեսական եւ անվտանգութեան հաւասարումները։

Եթէ ԱՄՆ‑ը եւ Իսրայէլը կրկին յարձակւեն Իրանի վրայ, Բաբ ալ-Մանդաբի նեղուցի հնարաւոր փակումը լուրջ հետեւանքներ կունենայ Թէլ Աւիւի համար, քանի որ Իսրայէլը մեծապէս կախւած է այս ծովային անցուղուց՝ Ասիայի եւ Աֆրիկայի հետ կապ հաստատելու համար։

Եմէնի «Անսար Ալլահ» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներից Հոսէյն ալ‑Էզին վերջերս սպառնացել էր Թրամփին՝ փակել այս կենսական նշանակութեան նեղուցը։

ԱՄՆ Էներգետիկ տեղեկատւութեան վարչութեան եւ միջազգային գործակալութիւնների տւեալներով՝ Բաբ ալ-Մանդաբի նեղուցը աշխարհի կարեւորագոյն ծովային «կոկորդներից» մէկն է, որով անցնում է համաշխարհային առեւտրի մօտ 10-15 տոկոսը։ Սա նշանակում է, որ օրական մօտ 6 միլիոն բարել նաւթ եւ միլիոնաւոր խորանարդ մետր հեղուկ բնական գազ է տեղափոխւում այս տարածքով։

Related Articles

Back to top button