ՄիջազգայինՔաղաքական
Թրամփը հետաքննութեան է յանձնել միջուկային գիտնականների անհետացման գործը

Սպիտակ տունը տեղեկացնում է, որ Դոնալդ Թրամփը դաշնային քննչական բիւրոյին (FBI) դիմել է՝ խնդրելով ուսումնասիրել տիեզերագնացութեան եւ միջուկային հետազօտութիւնների ոլորտներում աշխատած մի շարք գիտնականների մահւան եւ անհետացման դէպքերի միջեւ հնարաւոր կապը։
Սպիտակ տունը նշել է, որ հետաքննութիւնն իրականացւում է մի քանի դաշնային կառոյցների համագործակցութեամբ, եւ նրա նպատակն է պարզել՝ արդեօք այս դէպքերի միջեւ գոյութիւն ունի ընդհանուր հիմնաւորում կամ կապ։
Այս քայլը ձեռնարկւել է այն հաղորդագրութիւններից յետոյ, ըստ որոնց՝ տիեզերական եւ միջուկային ծրագրերի հետ առնչւած շուրջ տասը գիտաշխատողի մահւան կամ անհետացման դէպքեր են գրանցւել։



