ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է յղել Հայոց Ցեղասպանութեան 111-րդ տարելիցի կապակցութեամբ

«Այսօր մենք խոնարհւում ենք հայ ժողովրդի Ցեղասպանութեան հարիւր հազարաւոր զոհերի յիշատակի առջեւ՝ 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգութիւններից մէկի զոհերի։ Անպաշտպան մարդկանց նկատմամբ դաժան հաշւեյարդարը, որոնց սպանեցին, վիրաւորեցին, վտարեցին իրենց հայրենի քաղաքներից ու բնակավայրերից, ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղէտալի հետեւանքները համոզիչ կերպով ցոյց տւեցին, թէ ինչի են յանգեցնում կրօնական թշնամանքի հրահրումը, ազգայնականութիւնն ու այլատեացութիւնը։
Նշեմ, որ մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ։ Դեռեւս 1915 թւականի մայիսին այն արտացոլւել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որով հայ ժողովրդի նկատմամբ բռնութիւնը դատապարտւել է որպէս յանցագործութիւն մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ, իսկ արդէն պատմութեան նոր փուլում՝ 1995 թւականի ապրիլի 14-ի Պետդումայի յայտարարութեան մէջ»,- ասւած է Պուտինի ուղերձում։



