Press TV. Իրանցի հաքերները կոտրել են ԱՄՆ նախկին յատուկ բանագնացի օգտահաշիւները

Handala հաքերային խումբը ներթափանցել է Ռոբերտ Մելլիի օգտահաշիւներ, որը յայտնի հակաիրանական գործիչ է ԱՄՆ նախկին նախագահ Ջօ Բայդէնի կառավարութիւնից, գրել է Press TV-ն։
Շաբաթ օրը հրապարակւած յայտարարութեան մէջ Handala-ն նշել է, որ իր կայքում հրապարակել է մօտ 150000 նոր փաստաթուղթ, ներառեալ խիստ գաղտնի էլեկտրոնային նամակներ եւ X սոցցանցում մասնաւոր չաթեր, որոնք կապւած են Ռոբերտ Մելլիի հետ, որը եղել է Բայդէնի խորհրդականը եւ նրա յատուկ բանագնացն Իրանի հարցերով։
Խումբը յայտարարել է, որ փաստաթղթերը պարունակում են անհերքելի ապացոյցներ Իրանի դէմ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների մշակման եւ իրականացման գործում իսրայէլական լաբբիի դերի մասին։
Հաքերները յայտնել են, որ փաստաթղթերը նաեւ վկայում են Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցութեան մասին Մելլիի եւ նրա թիմի հետ, ընդհուպ մինչեւ այն, որ այդ երկրները դարձել են Իրանի դէմ պատժամիջոցների նախագծի կատարող օղակը։ Մելլին առանցքային գործիչ էր Բայդէնի վարչակազմում՝ Իրանի վրայ, պատժամիջոցներ սահմանելու միջոցով, տնտեսական ճնշումն ուժեղացնելու ջանքերում։
Նրա մշակած պատժամիջոցները ներկայիս ԱՄՆ վարչակազմն օգտագործել է որպէս հարթակ՝ Իրանի վրայ ճնշումը շարունակելու եւ երկրի ներսում հանրային դժգոհութիւնը բորբոքելու համար, գրել է լրատւամիջոցը։



