ԻրանՄիջազգայինՔաղաքական

40-օրեայ պատերազմի հետեւեանքների ԱՄՆ-ի համար. ԱՄՆ-ի 81 ռազմօդանաւ եւ անօդաչու թռչող սարք է վնասւել կամ ոչնչացւել

ԱՄՆ Կոնգրեսի հետազօտական ծառայութեան հրապարակած նոր զեկոյցի համաձայն՝ 2026 թւականի փետրւարի 28-ին Իրանի դէմ ԱՄՆ-ի ռազմական գործողութիւնների սկսումից ի վեր ամերիկեան բանակը կորցրել կամ վնասւած վիճակում ունի ընդհանուր առմամբ 81 օդանաւ, ուղղաթիռ եւ անօդաչու թռչող սարք։

Զեկոյցի համաձայն՝ կորուստների շարքում են 15 կործանիչ, 7 օդանաւ-վառելիքատար, 49 անօդաչու թռչող սարք եւ 7 ուղղաթիռ։ Դրանց թւում են 12 F-15, մէկ F-35, երկու A-10, 45 MQ-9 Reaper, մէկ MQ-4, երեք MQ-1, ինչպէս նաեւ Apache, AH-6, Sea Hawk եւ այլ ուղղաթիռներ։

Կոնգրեսի հետազօտական ծառայութիւնը նշում է, որ ցանկը կազմւել է մամուլի հրապարակումների, ԱՄՆ ՊՆ եւ Կենտրոնական հրամանատարութեան (CENTCOM) յայտարարութիւնների, ինչպէս նաեւ Պաշտպանութեան նախարարութեան գլխաւոր տեսուչի զեկոյցների հիման վրայ։ Ծառայութիւնը միաժամանակ ընդգծում է, որ թւերը կարող են փոփոխւել՝ հաշւի առնելով գաղտնի տեղեկութիւնները, ռազմական գործողութիւնների շարունակւելը եւ որոշ միջադէպերի պատասխանատւութիւնը ճշգրիտ որոշելու դժւարութիւնը։

Related Articles

Back to top button