Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մարիաննա Ղահրամանեան. Փաշինեանն անոնսում է՝ ադրբեջանցին կը յանձնւի Բաքւին՝ առանց փոխանակելու այնտեղ պահւող հայ գերիների հետ

«Ուժեղ Հայաստան» կուսակցութեան մամուլի խօսնակ Մարիաննա Ղահրամանեանը գրել է.

«Նիկոլ Փաշինեանը, ըստ էութեան, եթէ ոչ արդարացնում, ապա առնւազն, փորձում է մեղմել երեխաների ներկայութեամբ հայ կնոջը կրակած զինւած ադրբեջանցու գործողութիւնները եւ ինչպէս տարբեր այլ քրէական գործերի դէպքում, ուղղորդում է գործով քննութեան ընթացը՝ շտապելով հերքել դիվերսիոն ներթափանցման հնարաւոր վարկածն ու դաշտ նետել վարկածը, թէ զինւած ադրբեջանցին մառախուղի պատճատով մոլորւելու հետեւանքով է յայտնւել ՀՀ տարածքում։

Ըստ էութեան, Փաշինեանը փորձում է մեղմել նրա գործողութիւնները՝ յայտարարելով, թէ ձերբակալութեան ժամանակ վերջինս դիմադրութիւն ցոյց չի տւել եւ յանձնւել է՝ ունենալով լիքը պարկուճներով պահունակ։

Ըստ էութեան, Փաշինեանը անոնսում է, որ ադրբեջանցին կը յանձնւի Բաքւին՝ առանց փոխանակելու այնտեղ պահւող հայ գերիների հետ։

Ստորեւ նշւածը հաստատող մի քանի բառացի մէջբերում նրա հարցազրոյցից, որտեղ անդրադարձել է Շաքիում տեղի ունեցածին:

«Դէպքը եղել է նախնականով էսպէս՝ ինքը գնացել ա՝ էդ տանը քնել ա յետոյ տան տէրերը եկել են, յայտնաբերել են եւ էդ անսպասելիութեան, էդ խառնաշփոթի մէջ տեղի է ունեցել էդ ամէն ինչը

Պարզ չի՝ ադրբեջանցի զինւորը ուզեցել ա անցնի Հայաստան, թէ՞ մոլորւել ա

Բացարձակ անհեթեթութիւն է, որ դիվերսիա է եղել երկու երեք հոգի են եղել

Դրանք տարբեր թեմաներ են, էդպիսի դէպքերը, որ զինւորները էս կողմ, էն կողմ անցնում են, ունենք պայմանաւորւածութիւն, որ զինւորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դէպքերից։ Հիմա մենք իրենց ասենք գերիներից մեզ տւէք, որ էս զինւորին տա՞նք, վաղը կարա մեզնից զինւոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»։

Այս ամէնը, ցաւօք, արդէն կանխատեսելի ու սպասելի ձեռագիր է, որից հայ հասարակութիւնը պէտք է օր առաջ հետեւութիւններ անի»։

Related Articles

Back to top button