Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արման Թաթոյեան. «Հերթական ապացոյցը, որ իշխանութիւնը ստում է` թաքցնելով մեզ մօտեցող արհաւիրքը»

«ԱԼԻՔ» – «Հայաստանի իշխանութիւնը ստում է մեզ բոլորիս` թաքցնելով ճշմարտութիւնը եւ մեզ մօտեցող արհաւիրքը»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը՝ կից հրապարակելով Ադրբեջանի մի քաղաքացու անձը հաստատող ID card-ի նկարը, որտեղ բնակութեան վայրը նշւած է «Արեւմտեան Ադրբեջան»:

««Խաղաղութեան» պայմանագրի իշխանութիւնների հեքիաթի մասին հերթական ապացոյցը:

Այս նկարում «Արեւմտեան Ադրբեջան» համայնքի անդամութեան վկայականն է, որտեղ նշւած է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արեւմտեան Ադրբեջան» եւ Հայաստանի Հանրապետութեան բնակավայրերից մէկը:

Ընդ որում, յատուկ այնպէս է արւած, որ վկայականն ունենայ անձը հաստատող պաշտօնական փաստաթղթի (ID card) տեսք եւ նշանակութիւն, ինչպէս դեռ 2022 թ. պլանաւորել են դա դարձնել անձնագիր հետագայում:

Կոնկրետ այս նկարում նշւած է Ալավերդի, Փոքր Այրում, իսկ կլոր նշանն այդ համայնքի, այսինքն՝ ամբողջ Հայաստանի Հանրապետութեան ադրբեջանացման նշանն է: Այս կինը «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցութեան անդամ է, Ադրբեջանի Մինգեչաուրի քաղաքապետարանի աւագանու անդամ, ինչպէս նաեւ Երիտասարդների թմրամոլութեան դէմ պայքարի հասարակական կազմակերպութեան Մինգեչաուրի նախագահը:

Հայաստանի իշխանութիւնը ստում է մեզ բոլորիս` թաքցնելով ճշմարտութիւնը եւ մեզ մօտեցող արհաւիրքը: Դա այնքան ոգեւորւած են անում, որ դեռ մի հատ էլ հանդգնում են քարոզել, թէ այս զաւթողական քաղաքականութիւնից ադրբեջանական իշխանութիւնը հրաժարւել է: Այս կեղծիքները տարածւում են մէկ նպատակի համար` յանուն սեփական իշխանութիւնը երկարացնելու ու ամէն օր աւելացող սեփական սխալները թաքցնելու:

Խաղաղութիւնը բարձրագոյն արժէք է բոլորիս համար, բոլորս էլ ուզում ենք ապրել խաղաղ, բայց այս իշխանութիւնները դա որեւէ կերպ չեն ապահովում»,- գրել է ՀՀ նախկի ՄԻՊ-ը:

Related Articles

Back to top button