ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակէտ

Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպան Գրիգոր Յակոբեանն այցելել է Իրան-Հայաստան միջպետական սահմանի «Նորդուզ» սահմանային անցակէտ։

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպէս յայտնում են Իրանում ՀՀ դեսպանութիւնից, դեսպան Յակոբեանն անցակէտում հանդիպել է Ջուլֆայի կուսակալ Եահիա Դաշթիի, «Նորդուզ» սահմանային անցակէտի ղեկավար Մոհամմադ Էբրահիմ Նուշիրանզադէի, ինչպէս նաեւ Կապանում ԻԻՀ գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:

Նշւում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցակէտերի միջեւ համագործակցութեան խորացմանը, բեռնատարների տարանցման դիւրացմանը, առկայ խոչընդոտների վերացմանը, քաղաքացիներին պատշաճ սպասարկմանն առնչւող հարցեր:

Դեսպան Յակոբեանը կարեւորել է Իրանի դէմ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ռազմական վերջին գործողութիւնների ընթացքում «Մեղրի» եւ «Նորդուզ» սահմանային անցակէտերի գործունէութիւնը, որոնք ստեղծւած պայմաններում հիմնականում առանց էական խոչընդոտների սպասարկել են բազմաթիւ քաղաքացիների:

ՀՀ դեսպանն իր խօսքում նշել է, որ Մեղրիի սահմանային անցակէտի վերակառուցումը եւ սահմանային երկրորդ կամրջի կառուցումը հնարաւորութիւն կը տան մեծացնել տրանսպորտային թողունակութեան ծաւալներն ու խթանել երկկողմ առեւտրատնտեսական յարաբերութիւնները:

Related Articles

Back to top button