«Ծիլ» տիկնիկային ստուդիայի սաները Շուշիի մշակութային արժէքները պատկերում են գոբելենային ստեղծագործութիւններում
Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիայի գոբելենի խմբակն այս ամիս կենտրոնացել է Արցախի ճարտարապետութեան հարուստ ժառանգութեան ուսումնասիրութեան վրայ՝ այն արտացոլելով աշխատանքներում։
«Մեր ուշադրութեան կենտրոնում Շուշի քաղաքի խորհրդանշական կառոյցներն են ու մշակութային արժէքները, որոնք խմբակի անդամները մեծ ոգեւորութեամբ պատկերում են գոբելենային ստեղծագործութիւններում:
Աշխատանքներում ընդգրկւած են Շուշիի պատմական եկեղեցիները, որոնք առանձնանում են իրենց հոգեւոր եւ մշակութային նշանակութեամբ, ինչպէս նաեւ քաղաքի աւանդական տները՝ իրենց ազգային ճարտարապետական իւրայատկութիւններով։ Յատուկ ուշադրութիւն ենք դարձնում նաեւ փողոցներին, քաղաքային դարպասներին եւ այլ խորհրդանշական կառոյցներին, որոնք մեր ստեղծագործութիւններին հաղորդում են պատմական խորութիւն ու մշակութային արժէք:
Այս թեմայով աշխատելը ոչ միայն օգնում է խմբակի անդամներին կատարելագործել իրենց հմտութիւնները, այլեւ հնարաւորութիւն է տալիս աւելի խորը ճանաչելու, վերապրելու եւ գնահատելու Արցախի հարուստ պատմական ու մշակութային ժառանգութիւնը»,- գրւած է Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիայի ֆէյսբուքեան էջում։
Panorama.am