Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ Քոչարեան. «Հրապարակէ՛ք մեր հերոսների անունները, որ զօրակոչել էք, զինկոմիսարիատներում ցուցակներ ունեցե՞լ էք, թէ՞ ոչ»

«Սիրելի հայրենակիցներ շատ եմ մտածում դրա մասին, թէ այս մարդիկ, այս իշխանութիւնը էլ ի՞նչ պիտի անի, որ Հայաստանում չմնայ գոնէ մէկ մարդ, որը իրենց աջակցի: Ինչ վատ բաներ հնարաւոր էր անել, արեցին. հրահրեցին պատերազմ, պարտւեցին, տւեցին 5000-ից աւել զոհ, վիրաւորներ, հողեր, հասան Հայաստանի հողերին, Հայաստանի հողերը տւին։ Հիմա էլ ինչ կարող են անել. երեւի մնացել է մէկ բան՝ այս ժողովրդին սոված թողել, հիմա այդ ճանապարհն են բռնել։ Այս երկու օրը լեզւին են տալիս Ռուսաստանի դէմ, ա՛յ մարդ, ի՞նչ ունէք, մեծ երկիր է, հանգի՛ստ թողէք. իրենց բոլոր մեղքերը փաթաթում են հիմա էլ Ռուսաստանի վզին՝ հաշւի չառնելով, թէ ինչքան է մեր տնտեսութիւնը կախւած այդ երկրի հետ»,- այս մասին Վեդիում «Հայաստան» դաշինքի քարոզարշաւի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

«Ի՞նչ ենք ուզում, ո՞նց ենք ուզում ապրել, չունենալ բարեկամ, դաշնակից, լինել մենակ այստեղ, ամբողջ յոյսը կապել Ալիեւի կամքի ու քմահաճոյքի հետ։

Մեզ ասում են՝ ինչու էք պատերազմի զոհերի թիւը աւելացնում, յատկապէս մի պաշտօնեայ կայ, Հայաստանի ամենից թքող պաշտօնեան, մարդկանց երեսին թքող։

Իմ հարցը հետեւեալն է․ երբ այդ երիտասարդներին զօրակոչել էք, ցուցակներ ունեցե՞լ էք, թէ ոչ, մարդիկ անուն ազգանուն ունեցե՞լ են, թէ ոչ, դագաղները, որ յետ են եկել, համարներով են եկել, հիմա ասում ենք՝ հրապարակէք, յարգէք այդ մարդկանց հերոսութիւնը, տպագրէք, մի յուշամատեան սարքէք, թող բոլորը իմանան՝ ինչ է եղել, եթէ մենք սխալւում ենք քանակի մէջ ներողութիւն կը խնդրենք։ Ժողովուրդ, որը չի յարգում իր հերոսներին, հերոսներ երբեք չի ունենում»,-ասել է նա։

Related Articles

Back to top button