Իշխան Սաղաթէլեան. «Փաշինեանն այսօր յայտարարեց՝ վերարտադրւելուց յետոյ նոր տարածքներ է պատրաստւում յանձնել Ադրբեջանին»

«Այս չարիքի իշխանութիւնը, երբ որ խօսում է ինքնիշխանութիւնից, տարածքային ամբողջականութիւնից, իրական Հայաստանից կամ խաղաղութիւնից, եւ սրան զուգահեռ նաեւ հիստերիկ հայախառն ելոյթներ ունենում, ի պատասխան սրան, սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին, գրեթէ ամէն օր մէկ հարց եմ տւել եւ ես, իմ եւ իմ ընկերները։ Ասել ենք՝ եթէ ի վիճակի ես, աւել-պակաս դուրս տալու փոխարէն, ընդամէնը յայտարարի, որ դու այլեւս երբեք Հայաստանից նոր տարածքներ չես զիջելու Ադրբեջանին։ Եւ մի քանի օր այս հարցադրումից յետոյ, այսօր Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներից մէկի հարցին ի պատասխան Նիկոլը պատասխանեց, որ այո՛, Ադրբեջանի երեք տարածքները, որոնք գտնւում են Հայաստանի հսկողութեան տակ, ադրբեջանական տերմիններով նաեւ անւանեց այդ տարածքները, վերադարձւելու են Ադրբեջանին»,-այս մասին քիչ առաջ յայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը։
«Պատկերացնո՞ւմ էք, ժողովուրդ, մարդը ուղիղ յայտարարում է Ադրբեջանի երեք տարածքներ։ Տեսէք, այս մասշտաբի պետական դաւաճանութեան, պետական յանցագործութեան դէպք համաշխարհային պատմութեան մէջ երեւի չկայ։ Չկայ աշխարհում նման մի դէպք, երբ որ վարչապետը, նաեւ վարչապետի թեկնածուն գայ իր ժողովրդին դիմի, ասի՝ ինձ տւէք քւէ, որ գնամ հայրենիքից նոր տարածքներ յանձնեմ թշնամուն։ Եւ երբ որ մենք ասում էինք, այս ընթացքում նաեւ, երբ որ ես ամէն առաւօտ կամ երեկոյ յիշեցնում էի դրա մասին, նաեւ քաղաքացիներից, իմ ընկերներից շատերը ասում էին՝ դա կը յայտարարի, բայց յետոյ կը տայ, ես վստահէի, որ ինքը չի կարող դա յայտարարել, որովհետեւ ինքն Ալիեւի առջեւ ունի ստորագրած պարտաւորութիւն եւ խոստում, որ՝ օգնէք ընտրւեմ եւ վաղը միւս օր նոր տարածքներ կը վերադարձնեմ։ Հետեւաբար, սիրելի հայրենակիցներ, պատկերացրէք, որ սրա վերընտրւելու դէպքում ինքն ասելու է, որ ես չեմ տւել, ժողովուրդն է տւել, որովհետեւ ես նախօրօք ասել էի, որ տարածքներ եմ յանձնելու, իսկ ժողովուրդը դրա համար ինձ մանդատ եւ վստահութիւն է տւել, եւ այս ճանապարհով փորձելու է իրեն ձայն տւած քաղաքացիներին դարձնել այս պետական դաւաճանութեան, այս յանձնումների եւ պետական յանցագործութեան մասնակից եւ փորձել իր դաւաճանութիւնների մեղսակից դարձնել նաեւ մեր հայրենակիցներին։
Եւ այս տրամաբանութեամբ, իմիջիայլոց, նաեւ ինքը փորձում է հիմնաւորել, դէ դրանք ադրբեջանական տարածքներ են, վաղը միւս օր գալու է եւ ասի՝ Սեւանն ո՞վ էր ասում, որ ընդհանրապէս հայկական է, ադրբեջանական անւանումը տալու է եւ փորձելու է յանձնել, նոյնը Տիգրանաշէնը, նոյնը Սիւնիքից նոր հատւածներ ու այսպէս շարունակ, հետեւաբար ժողովուրդ ջան, սա Ալիեւի խամաճիկն է, սա այլեւս վաղուց Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական շահերի հետ որեւէ կապ եւ առնչութիւն չունի։ Եւ այս ամէն ինչի վերջը յունիսի 7-ին պէտք է տանք, կտրենք այս պարտութիւնների, դժբախտութիւնների եւ կորուստների շղթան եւ երկիրը դուրս բերենք այս իրավիճակից»,-ասաց Իշխան Սաղաթէլեանը։



