Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սամուէլ Կարապետեան. «Ուժեղ պետութիւն ունենալու գրաւականներից մէկը որակեալ եւ բոլոր քաղաքացիներին հասանելի՝ գործնականում անվճար բարձագոյն կրթութեան ապահովման հասանելիութիւնն է»

«Ուժեղ Հայաստան» կուսակցութեան նախագահ Սամուէլ Կարապետեանը ուղերձ է յղել Երեւանի Պետական համալսարանի կազմաւորման 107-ամեակի կապակցութեամբ։

«Սիրելի դասախօսներ, ուսանողներ եւ շրջանաւարտներ,

Շնորհաւորում եմ ձեզ Մայր բուհի՝ Երեւանի պետական համալսարանի կազմաւորման 107-ամեակի կապակցութեամբ։

Հայ ժողովրդի համար դժւարին ժամանակներում հիմնադրւած ԵՊՀ-ն մշտապէս եղել է ոչ միայն հայկական կրթութեան առաջամարտիկը, այլեւ հանդիսացել մեր ազգային վերածննդի խորհրդանիշը, հայ գիտութեան, մշակոյթի եւ ազգային արժանապատւութեան հիմնասիւնը։

Իր ողջ պատմութեան ընթացքում Մայր բուհը եղել է ոչ միայն գիտելիքի, այլեւ ապագայի կերտման վայր. այստեղ կրթութիւն ստացած սերունդներն են կառուցել մեր պետականութիւնը, պաշտպանել մեր երկրի սահմանները, զարգացրել գիտութիւնը, պահպանել եւ հարստացրել մեր մշակոյթն ու արւեստը։

Ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին Մայր բուհն ունենալու է առանցքային, ռազմավարական դերակատարում։ Ուժեղ պետութիւն ունենալու գրաւականներից մէկը որակեալ եւ բոլոր քաղաքացիներին հասանելի՝ գործնականում անվճար բարձագոյն կրթութեան ապահովման հասանելիութիւնն է, ինչին մենք առաջիկայում հասնելու ենք։

Կրկին շնորհաւորելով այս նշանաւոր օրւայ առթիւ՝ ԵՊՀ ողջ պրոֆեսորադասախօսական կազմին մաղթում եմ անսպառ ուժ եւ նորանոր գիտական նւաճումներ, իսկ ուսանողներին՝ անկոտրում կամք եւ բարձր պատասխանատւութիւն մեր պետութեան վաղւայ օրւայ հանդէպ։

Բարի երթ եւ նորանոր յաջողութիւններ»,-ասւած է ուղերձում։

Related Articles

Back to top button