Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ Քոչարեան. «10 տարի նախագահ եմ եղել եւ երբեք քաղաքացին չի հարցրել՝ պարոն նախագահ, կարո՞ղ ա պատերազմ լինի»

«Սիրելի՛ ժողովուրդ, ես 10 տարի եղել եմ նախագահ, անցել եմ երկու շատ յագեցած քարոզարշաւով, նախագահութեան ընթացքում բազմաթիւ հանդիպումներ եմ ունեցել՝ ի պաշտօնէ։

Երբեք չի եղել որեւէ հանդիպման, որեւէ հանրահաւաքի, որեւէ շփման ժամանակ, որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին ինձ հարցնի՝ «Պարոն նախագահ, կարո՞ղ է պատերազմ լինի»։ Չի եղել։ Սա փաստ է։ Տասը տարի այդպիսի խնդիր մեր առաջ երբեք կանգնած չի եղել, որովհետեւ մարդիկ վստահել են բանակին, որովհետեւ մարդիկ իմացել են, որ մենք հզօր ենք, եւ իւրաքանչիւր պատերազմ աւարտւելու է թշնամու պարտութեամբ։ Այս համոզմունքը եղել է։

Երկիրը ստաբիլ զարգանում էր, եւ դա հնարաւորութիւն էր տալիս անգամներով բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը։ Մենք լաւ յարաբերութիւններ էինք կառուցում աշխարհի բոլոր երկրների հետ՝ ռազմավարական յարաբերութիւններ Ռուսաստանի հետ, յարաբերութիւններ Եւրամիութեան հետ, անդամակցութիւն բազմաթիւ միջազգային կազմակերպութիւնների՝ երբեք մէկը միւսին չհակադրելով, հասկանում է՞ք, չհակադրելով։

Այն ժամանակ արդիւնաւէտ բանակցութիւններ էինք վարում Արցախի հարցի կարգաւորման շուրջ։ Այդ բանակցութիւնները ընթանում էին Մինսկի խմբի շրջանակում՝ Միացեալ Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսիա։

Այս ամէնը եկաւ ու քանդեց մէկ արկածախնդիր մարդ»,- այս մասին մայիսի 17-ին, Աբովեանում յայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանը։

Related Articles

Back to top button