ԻրանՄիջազգայինՔաղաքական
Իրանի արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնը՝ ԱՄՆ-ի կողմից պատերազմի դադարեցման փոխըմբռնման յուշագրի հերթական խախտման վերաբերեալ

Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը խստօրէն դատապարտել է ԱՄՆ «ահաբեկչական բանակի» օդային յարձակումները երկրի հարաւային ափերին գտնւող մի շարք մշտադիտարկման եւ վերահսկման ենթակառուցւածքների դէմ։
Յայտարարութեան մէջ նշւում է, որ այդ «վայրագ յարձակումները» պատերազմի պարտադրեալ դադարեցման մասին փոխըմբռնման յուշագրի առաջին կէտի բացայայտ խախտում են եւ վկայում են, որ ԱՄՆ վարչակարգը սեփական պարտաւորութիւնների նկատմամբ չունի անգամ նւազագոյն յարգանք ու վստահելիութիւն, իսկ պայմանաւորւածութիւնների դրժումը նրա բնոյթի անբաժան մասն է։



