
Իրանի Միջուկային անվտանգութեան ազգային կենտրոնը յայտարարել է, որ Բուշեհրի ատոմակայանին եւ դրա յարակից ենթակառուցւածքներին որեւէ հրթիռ կամ այլ զինատեսակ չի հարւածել, եւ կայանը շարունակում է անվտանգ եւ բնականոն շահագործւել։
Հաղորդագրութեամբ հերքւել են նաեւ այն տեղեկութիւնները, թէ թիրախաւորւել է ատոմակայանի թափօնների պահպանման օժանդակ շէնքը՝ նշելով, որ Բուշեհր նահանգում տեղի ունեցած որոշ հարւածներից յետոյ տարածւած հակասական լուրերը չեն համապատասխանում իրականութեանը։



