ԱԳՆ-ը խստօրէն դատապարտել է ԱՄՆ-ի նոր յարձակումները

ԱԳ նախարարութիւնը խստօրէն դատապարտել է վերջին 24 ժամւայ ընթացքում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական յարձակումները՝ դրանք որակելով ՄԱԿ-ի կանոնադրութեան, մասնաւորապէս 2-րդ յօդւածի 4-րդ կէտի կոպիտ խախտում եւ միջազգային խաղաղութեան ու անվտանգութեան դէմ լուրջ սպառնալիք։
Հաղորդագրութեան մէջ նշւում է, որ պատերազմի դադարեցման մասին փոխըմբռնման յուշագրի ստորագրումից ընդամէնը 25 օր անց Վաշինգտոնը խախտել է դրա հիմնական դրոյթները՝ թիրախաւորելով Իրանի տրանսպորտային ենթակառուցւածքները, ձկնորսական նաւերը, բեռնատար լաստանաւերը, օդերեւութաբանական կառոյցներն ու այլ օբիեկտներ։
ԱԳՆ-ն նաեւ յայտարարել է, որ ԱՄՆ-ն, միջամտելով Հորմոզի նեղուցում անվտանգ նաւարկութեան ապահովման գործընթացին, կրկին ապակայունացրել է իրավիճակը տարածաշրջանում եւ զգուշացրել, որ Իրանի դէմ յարձակումների համար օգտագործւող ցանկացած տարածք կը դիտարկւի որպէս օրինական պաշտպանական հարւածների թիրախ։



