Հայաստան - ԱրցախՔաղաքական

Որքան հարկ է վճարել Եկեղեցին Փաշինեանի իշխանութեան օրօք

Ազգային ժողովի բարձր ամբիոնից ՔՊ-ական պատգամաւորները շարունակում են թիրախաւորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայ Առաքելական Եկեղեցուն: Կաթողիկոսի գործը քննող դատաւորի ինքնաբացարկից յետոյ լաւ կը լինէր, որ իշխանական պատգամաւորները Կաթողիկոսին «հանգստի կոչելու» կառավարութեան «ծրագիրը» տապալելու համար իրենք իրենց հանգստի կոչէին, սակայն նրանք դեռ յամառում են:

Աւելին՝ շարունակւում է այն չարչրկւած թեման, թէ Եկեղեցին հարկեր չի վճարում: Մի ժամանակ այդպիսի պնդումներով շատ յայտնի էր ԱԺ նախկին նախագահ Ալէն Սիմոնեանը, որն ամէն անգամ փոխաբերական իմաստով որեւէ տեղ մոմ տեսնելիս յանկարծ յիշում էր, որ Առաքելական Եկեղեցին մոմի վաճառքից գոյացած գումարներից պետութեանը հարկ չի վճարում:

Որպէսզի այսօրինակ խօսակցութիւններին վերջակէտ դրւի, եւ հասարակութիւնը մոլորութեան մէջ չընկնի, Yerkir.am-ը հարցում է ուղարկել ՊԵԿ՝ պարզելու, թէ որքան հարկ է վճարել Հայ Առաքելական Եկեղեցին Փաշինեանի իշխանութեան օրօք՝ 2018-2025 թւականների ընթացքում: Օգոստոսի 7-ին նաեւ հրապարակել էինք այլ կրօնական կազմակերպութիւնների վճարած հարկերի թիւը:

Եւ այսպէս՝ ՊԵԿ-ի տրամադրած տւեալների համաձայն՝ 2018-ին Հայ Առաքելական Եկեղեցին վճարել է 407,825,203 միլիոն դրամ հարկ ($1,925,187.09 դոլար), 2019-ին՝ 371,621,183.5 միլիոն դրամ ($1,019,703.63 դոլար), 2020-ին՝ 377,284,254.5 միլիոն դրամ ($1,035,242.72 դոլար), 2021-ին՝ 399,015,340.5 միլիոն դրամ ($1,094,871.36 դոլար), 2022-ին՝ 444,717,175 միլիոն դրամ ($1,220,274.13 դոլար), 2023-ին՝ 434,291,306 միլիոն դրամ ($1,191,666.25 դոլար), 2024-ին՝ 627,243,920 միլիոն դրամ ($1,721,115.29 դոլար), իսկ 2025-ին՝ 701,615,925 միլիոն դրամ հարկ ($1,925,187.09 դոլար):

Ստացւում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին վերջին 7 տարիների ընթացքում իւրաքաչիւր տարի մէկ միլիոն դոլարից պակաս հարկ չի վճարել: 2018-2025 ընթացքում եկեղեցու վճարած հարկերի ընդհանուր հանրագումարը կազմում է 3,763,614,308 մլրդ դրամ: Եթէ վերածենք այս թիւը դոլարի, կը ստացւի մօտ 10 միլիոն 288 938.82 դոլար:

Յոյս ունենք, որ այս թիւն էլ չի շահարկւի այն համատեքստում, թէ որտեղից Եկեղեցուն այսքան գումար: Այնպէս որ՝ Եկեղեցին հարկեր վճարում է:

Related Articles

Back to top button