ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բահրէյնը՝ Իրանի հետ Հորմոզի համաձայնութեան դիմաց փոխհատուցում է պահանջում

Բահրէյնը իր մասնակցութիւնը՝ Իրանի եւ Օմանի միջեւ Հորմոզի նեղուցով նաւարկութեան վերաբերեալ նախատեսւած համաձայնութեան հանդիպմանը պայմանաւորել է մի շարք պահանջներ առաջադրելով, այդ թւում Իրանից փոխհատուցում ստանալու պայմանը։

Ըստ «Թասնիմ» գործակալութեան՝ Բահրէյնը նախապէս յայտարարել էր, որ չի մասնակցելու երկուշաբթի նախատեսւած հանդիպմանը՝ Իրանի եւ Օմանի միջեւ ձեռք բերւած համաձայնութեան քննարկմանը։ Սակայն հետագայում Մանաման իր մասնակցութիւնը պայմանաւորել է մի շարք պահանջների կատարմամբ։

Բահրէյնի դիրքորոշումը յատկապէս ուշագրաւ է այն հանգամանքի բերումով, որ այդ երկրում տեղակայւած է ամերիկեան ռազմածովային ուժերի տարածաշրջանային հրամանատարութիւնը։ Այդ ռազմակայանից են կառավարւում Իրանի դէմ իրականացւող ծովային գործողութիւնները։

Միաժամանակ, «Թասնիմ»-ը պնդում է, որ վերջին պատերազմական գործողութիւնների ընթացքում ամերիկեան ռազմածովային բազան զգալի վնասներ է կրել, որոնց ընդհանուր արժէքը գնահատւում է շուրջ 800 միլիոն դոլար։

Բահրէյնի պայմանների բնոյթը եւ դրանց առաջադրումը նոր հարցեր են բարձրացնում Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկեան ռազմական ներկայութեան եւ տարածաշրջանային համաձայնութիւնների միջեւ առկայ հակասութիւնների վերաբերեալ։

Related Articles

Back to top button