ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչի. Ժամանակին կը հրապարակենք ամերիկեան ուժերի իրական կորուստների մասին

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին արձագանգելով ամերիկացի պաշտօնատարների այն պնդումներին, թէ Իրանը թուլացել է եւ մնացել է անպաշտպան, յայտարարել է, որ պատեհ ժամանակին կը հրապարակւի ամերիկեան զորհերի իրական կորուստների չափը։

Արաղչին «X»-ում կատարած գրառման մէջ նշել է, որ ամերիկեան հարիւրաւոր ռազմակայաններ ու ռազմական կառոյցներ թիրախաւորւել են, իսկ ամերիկեան տասնեակ ռազմատեխնիկա ու ռազմօդանաւ է կործանւել, պնդումը վերագրելով Պենտագոնի զեկոյցներին։

«Սա դեռ տեղի ունեցածի փոքր մասն է»,- գրել է նախարարը՝ յաւելելով, որ Իրանի հասցրած հարւածների եւ ամերիկեան կորուստների իրական չափը կը բացայայտւի պատեհ ժամանակին։

Related Articles

Back to top button