ԻրանՄիջազգայինՔաղաքական

Չինաստանը հակադարձում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Պեկինը հաստատեց Թեհրանի եւ Մոսկւայի հետ համագործակցութիւնը

Չինաստանի առեւտրի նախարարութիւնը յայտարարել է, որ Պեկինը դէմ է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին եւ իրեն իրաւունք է վերապահում անհրաժեշտ բոլոր միջոցները կիրառել Չինաստանի ինքնիշխանութիւնը, շահերն ու չինական ընկերութիւնների օրինական իրաւունքները պաշտպանելու համար,-գրում է «Թասնիմ»-ը:

Նախարարութիւնը շեշտել է, որ Չինաստանը միջազգային առեւտրատնտեսական յարաբերութիւնները զարգացնում է այլ երկրների հետ հաւասարութեան եւ փոխադարձ շահի հիման վրայ, եւ այդ համագործակցութիւնները չեն կարող ենթարկւել երրորդ կողմի միջամտութեան կամ ճնշման։

Պեկինի յայտարարութիւնը յաջորդել է ԱՄՆ-ում Իրանի եւ Ռուսաստանի դէմ նոր պատժամիջոցների օրէնքի վերջնական հաստատմանը, որով նախատեսւում են նաեւ պատժամիջոցներ՝ այդ երկու երկրների հետ առեւտուր իրականացնող պետութիւնների նկատմամբ։

Related Articles

Back to top button