ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Ղալիբաֆ-Միրզոյեան հանդիպում. Կովկասը չպէտք է վերածւի արտաքին ուժերի աշխարհաքաղաքական մրցակցութեան դաշտի

ԻԻՀ-ում պաշտօնական այցով գտնւող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը երէկ հանդիպել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։ Հանդիպման ընթացքում Ղալիբաֆը շեշտել է, որ Կովկասը չպէտք է վերածւի արտաքին ուժերի աշխարհաքաղաքական մրցակցութեան դաշտի կարեւորելով տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցութեան ամրապնդումը։

Իրանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Թեհրանը հետեւողականօրէն ձգտում է ամրապնդել յարաբերութիւնները հարեւան երկրների, յատկապէս Հայաստանի հետ, եւ յոյս է յայտնել, որ շուտով կը վերջնականացւի Հայաստանի եւ Իրանի միջեւ ռազմավարական համագործակցութեան պայմանագիրը։

Հանդիպմանը Միրզոյեանն ընդգծել է, որ երկու երկրների կառավարութիւնների համագործակցութիւնը նպաստում է երկկողմ կապերի ամրապնդմանը։ Նրա խօսքով՝ կայուն բարեկամութիւնը յատկապէս դրսեւորւում եւ ամրապնդւում է դժւար օրերին միմեանց կողքը կանգնելու միջոցով։

Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ Իրան–Հայաստան ւորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ դկտր. Արա Շահվերդեանը եւ խմբի փոխնախագահ դկտր. Գեղարդ Մանսուրեանը։

Ըստ իրանական Tabnak-ի՝ հանդիպման առանցքում եղել են Կովկասում արտաքին ուժերի դերակատարութեան, տարածաշրջանային համագործակցութեան եւ Հայաստան-Իրան յարաբերութիւնների հետագայ ամրապնդման հարցերը։

Related Articles

Back to top button