Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. Հետաքրքիր է, ըստ Փաշինեանի ի՞նչ կը լինի, եթէ Հայաստանը չփոխի իր սահմանադրութիւնը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը գրում է.

Ըստ Փաշինեանի, «Ալիեւն անձնական զրոյցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրութեան փոփոխութեան] հարցի ներքին բնոյթը եւ Հայաստանի Սահմանադրութիւնը փոխելու պահանջ չի ներկայացնում»: Բայցայնպէս. «Ադրբեջանցիները սահմանադրական առկայ դրոյթների պայմաններում պատրաստ չեն եւ չեն ցանկանում Հայաստանի Հանրապետութեան հետ խաղաղութեան համաձայնագիր ստորագրել եւ այն վաւերացնել»։

Այսինքն. «Եթէ ուզում էք համաձայնագիրը ստորագրենք, սահմանադրութիւնը փոխէք, բայց դէ դա Հայաստանի ներքին գործն է»։ Դա այլ կերպ քան վերջնագիր չես կարող դիտել։ 1939 թւականի սեպտեմբերի 3-ին անգլիացիներն ու ֆրանսիացիները գերմանացիներին «առաջարկեցին» մինչեւ առաւօտեան ժամը 11-ին տեղեկացնել, որ վերջիններս պատրաստ են զօրքերը դուրս բերել Լեհաստանից։ Իհարկէ, դա գերմանացիների ներքին գործն է, բայց դէ եթէ նրանք բրիտանական «առաջարկն» անտեսեն, պատերազմ կը սկսի:

Հետաքրքիր է, ըստ Փաշինեանի ի՞նչ կը լինի, եթէ Հայաստանը չփոխի իր սահմանադրութիւնը։ Պատերազմ թէ՞ ստատուս քւոյի պահպանում։ Դէ, ըստ ՔՊ-ի, պատերազմ չի լինի, որովհետեւ TRIPP-ը կայ, սահմանին եւրադիտորդները կան։ Ստատուս քւօն, ըստ ՔՊ-ի, փաստացի խաղաղութիւնն է, սահմաններին չեն կրակում։ Ուստի ինչո՞ւ են շտապում։ Հայաստանի ներքին կեանքը կարգաւորելու համար Հայաստանի Անկախութեան հռչակագիրը խոչնդոտ չէ։

Ուղղակի մնաց պարզենք, ինչ ի նկատի ունէր Փաշինեանը, երբ յայտարարում էր, որ եթէ իրենք ընտրութիւնների արդիւնքում սահմանադրական մեծամասնութիւն չստանան, որ կարողանան հանրաքւէի դնեն սահմանադրութեան նոր տեքստը, պատերազմ կը սկսի։ Ո՞վ էր պատրաստւում Հայաստանի դէմ պատերազմել եւ ինչո՞ւ։ Լաբուբո՞ւն։

Յ. Գ. – Չմոռանանք, որ Արարատ Միրզոյեանը յայտարարել էր, որ մեր սահմանադրութեան փոփոխութիւնն Ադրբեջանը համարել էր «խաղաղութեան համաձայնագիրը» ստորագրելու նախապայման….

Related Articles

Back to top button