Արթուր Խաչատրեան. «Թղթի կտորը, որ Ադրբեջանն ուղարկել է մեր ԱԳՆ, խաղաղութեան ձգտող պետութեան թուղթ չէ, Ալիեւի ասածն է»
Թղթի կտորը, որ Ադրբեջանն ուղարկել է մեր ԱԳՆ, խաղաղութեան ձգտող պետութեան թուղթ չէ, Ալիեւի ասածն է:
«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
«Դա Հայաստանի վրայ հերթական հնարաւոր ագրեսիան պատրաստող պետութեան թուղթ է։ Ալիեւն ուզում է այս թղթի կտորով զմռսել Արցախի բռնակցումը, էթնիկ զտումը։
Սա իր մինիմում ծրագիրն է, ինքը դա Փաշինեանին պարտադրել է։ Մաքսիմում պլանը Հայաստան ոչնչացնելն է։ Կարող է քարտէզի վրայ փոքրիկ տեղ լինի, վրան գրեն Հայաստան, բայց որպէս պետականութիւն վերանայ։
Եթէ չես յստակեցնում սահմանազատման սկզբունքները, տեղ ես թողնում հնարաւոր լայնածաւալ պատերազմի։ Իշխանութիւնները Հայաստանը մօտեցրել են ոչ թէ խաղաղութեան, այլ նոր պատերազմի ու կատարեալ կապիտուլիացիայի»,- նշել է ընդդիմադիր պատգամաւորը։