Ալիեւը փորձում է Հայաստանին զրկել տարանցման հնարաւորութիւններից
Ալիեւը նորից ակտիւացել է եւ սկսել է խօսել, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, սակայն Հայաստանում Իրանի դեսպանն արձագանգեց այս պնդումներին՝ ասելով, որ Իրանը դէմ է միջանցքին եւ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականութեանը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Հայաստան-Իրան համագործակցութեան զարգացման հիմնադրամի ղեկավար Փույեա Հոսէյնին։
«Ալիեւի թիկունքում այլ ուժեր կան, որոնք օգտագործում են նրան տարածաշրջանը մշտական լարւածութեան մէջ պահելու եւ իրական խաղաղութեան հաստատումը բացառելու ցանկութիւնը։ Խօսքը Թուրքիայի, Իսրայէլի եւ այլ երկրների մասին է։
Իրանի միջոցով Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապը Թեհրանին լծակներ է տալիս Անկարայի եւ Բաքւի վրայ: Սա բխում է ե՛ւ Իրանի, ե՛ւ Հայաստանի շահերից։ Սա հէնց այն այլընտրանքն է, որը Թեհրանն առաջարկել է Ադրբեջանին»,- նշել է փորձագէտը։
Նրա խօսքով՝ Բաքուն, այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը առաջ տանելով, փորձում է թոյլ չտալ տարանցիկ ճանապարհների բացում Հայաստանով, այլ ցանկանում է, որ դրանք անցնեն միայն Ադրբեջանով։