Հայաստան - Արցախ
Բաքուն բռնազաւթւած հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի 2024 թ., իբր, «մայրաքաղաք»
Իրանագէտ Վարդան Ոսկանեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է.
«Բաքւի բարբարոսական վարչախումբը բռնազաւթւած հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի 2024 թ., իբր, «մայրաքաղաք»։
Եւ սա այն դէպքում, երբ Բաքւի բարբարոսական վարչախումբն իր բնոյթով եւ էութեամբ իսլամատեաց է։
Դրա վերջին ակնառու դրսեւորումը շիայական հռչակաւոր իմամ Հուսէյնի եղբայր եւ զինակից, շիաների կողմից սրբացւած Աբուլֆազլ Աբբասի անւան՝ արհեստածին Ադրբեջանում կիրառութեան պետական արգելքն է, որն անհնարին է եղել յաղթահարել նոյնիսկ եւրոպական ատեանների միջոցով»։