Արման Թաթոյեան. «Կառավարութիւնում տեղեա՞կ չեն, որ Ներքին Հանդի դպրոցն ադրբեջանական զինւած թիրախի տակ է»
Կառավարութիւնում տեղեա՞կ չեն, որ Ներքին Հանդի դպրոցն ադրբեջանական զինւած թիրախի տակ է, տեղադրել են ականներ, որոնց պայթիւնից այն էլ սակաւացած ընտանի կենդանիներ են սատկում: Այս մասին գրել է Արման Թաթոյեանը.
«Ի՞նչ է նշանակում զինւորականների համար կը լինեն իրաւական հետեւանքներ:
Արդեօք սա կառավարութեան ղեկավարի խօսք է։
Փոխարէն ասւի, որ ադրբեջանական զինւած ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, մտել են Ներքին Հանդ գիւղ եւ 3 կողմից շրջապատել, անընդհատ կրակում են գիւղերի ուղղութեամբ, մարդկանց պահում են վախի մէջ:
Յատուկ մարդկանց զրկել են ջրից, թոյլ չեն տալիս մօտենալ ջրի աղբիւրներին, զրկել են այգի ու հող մշակելու, ապրուստի միջոց վաստակելու, հարազատների շիրիմներին ու եկեղեցի այցելելու հնարաւորութիւնից, բայց ասել, որ ադրբեջանական զինուժի կրակից ինքնապաշտպանւող զինւորականները պատասխանատւութեան կենթարկւեն:
Կառավարութիւնում տեղեա՞կ չեն, որ Ներքին Հանդի դպրոցն ադրբեջանական զինւած թիրախի տակ է, տեղադրել են ականներ, որոնց պայթիւնից այն էլ սակաւացած ընտանի կենդանիներ են սատկում:
Ստացւում է ի՞նչ` իբր ադրբեջանական զինւորականներն իրենց համար իրենց տարածքում հանգիստ նստած են, իսկ Հայաստանից մէկ էլ կրակեցին։ Դէպքերն էլ ինչ-որ սարերում են տեղի ունենում, այլ ոչ թէ մեր երկրի տարածքում ու մեր գիւղի ներսում։
Բազմիցս նշել եմ, որ ադրբեջանական զինւած ծառայողների ցանկացած ներկայութիւն մեր բնակավայրերի հարեւանութեամբ [էլ չասած ներխուժումները] ի սկզբանէ անօրինական, յանցաւոր է։
Հայաստանի զինւած ծառայողները, այդ թւում՝ սահմանապահ զօրքերն ու ոստիկանութիւնն ամէն րոպէ պաշտպանում են մեր ժողովրդի կեանքն ու առողջութիւնը: Նրանց գործողութիւններն իրաւաչափ են ի սկզբանէ եւ ուղղւած են բնակիչների պաշտպանութեանը:
Սա պէտք է լինի հայկական կողմի օրակարգն ու հաւատամքը, այլ ոչ թէ Ադրբեջանի թելադրածը»:
Yerkir.am