Արցախի եւ արցախահայերի նկատմամբ վարւող քաղաքականութեամբ Նիկոլը եւ Ալիեւը վաղուց նոյնացել են
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանն անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի՝ կառավարութեան նիստում արած յայտարարութիւններին.
Արցախի եւ արցախահայերի նկատմամբ վարւող քաղաքականութեամբ Նիկոլը եւ Ալիեւը վաղուց նոյնացել են: Նրանք գործում են համատեղ եւ միեւնոյն բառապաշարով սպառնում Արցախի պետական ինստիտուտներին ու ռազմաքաղաքական ղեկավարութեանը:
Չեմ բացառում, որ այսօր հնչած սպառնալիքներից յետոյ Արցախի պետական ինստիտուտները ներկայացնող պետական, ինչպէս նաեւ այլ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ կը սկսւի հետապնդումների նոր ալիք:
Այս պարագայում շատ կարեւոր է, որ ցեղասպանութեան եւ էթնիկ զտման հետեւանքով ՀՀ-ում հաստատւած արցախահայերը թիկունք կանգնեն իրենց օրինական իշխանութիւններին, իսկ ՀՀ քաղաքական ուժերը, հանրային գործիչներն ու հասարակութիւնը ամբողջ ծաւալով հակազդեցութիւն ցուցաբերեն, քանզի ակնյայտ է, որ Արցախի էջը փակւած չէ, եւ Փաշինեանն ու Ալիեւն ամէն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար:
Վերստին յիշեցնեմ, ՀՀ անվտանգութեան գլխաւոր սպառնալիքը Նիկոլ Փաշինեանն է, այլ ոչ թէ Արցախի պետական ինստիտուտները: