Հայաստան - ԱրցախՔաղաքական

Եթէ ուշացնենք Սիւնիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ

«Սեպտեմբերի 19-ին Հայաստանի գրեթէ բոլոր ընդդիմադիր ուժերի հետ ունեցել ենք խորհրդակցութիւն՝ քննարկելու ստեղծւած իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտէզը»,- սեպտեմբերի 20-ին Հանրապետութեան հրապարակում ընդդիմութեան հանրահաւաքում յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը:

«Երկու հարցում ձեռք ենք բերել փոխըմբռնում եւ ունենք որոշում. առաջինը, որ ժողովրդական շարժումը, պայքարը առաջնորդելու համար պէտք է ստեղծել մարմին, որը պատասխանատւութիւն կրի այս ամենի համար, առաջնորդի ժողովրդին եւ պայքարը հասցնի իր յաղթական աւարտին: Դա կը կոչւի Ազգային կոմիտէ: Երկրորդը, մենք մշակել ենք քայլերի, գործողութիւնների ծրագիր, որի վերջնարդիւնքը պէտք է լինի այս չարիքի կառավարութեան հեռացումը: Խորհրդարանական ընդդիմութիւնը այդ ծրագրի շրջանակներում օգտւելու է նաեւ ԱԺ-ում իմպիչմենթ սկսելու գործընթացով: Մենք քաղաքական ուժերի խորհրդակցութիւնների արդիւնքում ձեւաւորւած ծրագիրը պատկերացումները փոխանցելու ենք նոր ստեղծւող Ազգային կոմիտէին, որը շատ կարճ ժամանակ յետոյ այս հարթակից ներկայացնելու է քայլերի եւ գործողութիւնների ծրագիր»,-ասաց նա:

Սաղաթէլեանը չհամաձայնեց տեսակէտին, թէ ամէն ինչ աւարտւած է, արդէն ուշ է. «Ուշ չի, ժողովուրդ, եթէ ուշացնենք, Սիւնիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ ենք կորցնելու, մի կոտրւէք: Պէտք է շարունակենք պայքարը: Երբեք ուշ չի:

Առնչւող Յօդւածներ

Back to top button