Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ժամանել են Եւլախ

Լեռնային Ղարաբաղից պատւիրակութիւնը ռուս խաղաղապահների ուղեկցութեամբ արդէն ժամանել է Եւլախ, որտեղ հանդիպում է անցկացնելու ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ։

ԼՂ պատւիրակութեան կազմում են Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութեան ղեկավար Դաւիթ Մելքումեանը եւ Անվտանգութեան խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգէյ Մարտիրոսեանը։

Ադրբեջանական լրատւամիջոցները յայտնում են, որ նախնական տեղեկութիւններով՝ ադրբեջանական կողմից բանակցելու է մեջլիսի պատգամաւոր Ռամին Մամեդովը։

Հանդիպման մասին պայմանաւորւածութիւն էր ձեռք բերւել սեպտեմբերի 20-ին՝ ռուսական խաղաղապահ զօրակազմի ղեկավարութեան միջնորդութեամբ։ Պայմանաւորւածութեան շրջանակում Ադրբեջանը պարտաւորւել էր դադարեցնել ռազմական գործողութիւնները Լեռնային Ղարաբաղում, որտեղ ադրբեջանական վերջին ագրեսիայից յետոյ հայկական կողմն ունի առնւազն 200 զոհ եւ աւելի քան 400 վիրաւոր։

Առնչւող Յօդւածներ

Back to top button