«Տաւուշեցուն մենք միշտ ճանաչել ենք որպէս ըմբոստ, իր հողն ու ջուրը պահպանող». Սէյրան Օհանեան
«Դուք ձեր մաշկի վրայ էք զգացել պատերազմի դժւարութիւնները, դառնութիւններն ու դաժանութիւնները: Դուք կարողացել էք ձեր դիմացի հակառակորդին ծնկի իջեցնել եւ տիրապետել այն բոլոր տարածքներին եւ կարեւոր ռազմավարական կէտերին, որը հնարաւորութիւն էր տալիս սահմանամերձ բնակավայրերի բնակչութեանը զբաղւել իր առօրեայով՝ գիւղատնտեսութեամբ, իր կեսնագործունէութեան ապահովման խնդիրներով»,- Տաւուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը:
«Վերջին պատերազմներում կրած պարտութիւններից յետոյ Հայաստանի շուրջ օղակը փորձում են սեղմել: Հիմնական յանցագործները թուրքադրբեջանական տանդեմն է եւ այն ուժերը, որոնք աջակցում են նրանց: Այս ամէնը տեղի է ունենում մեր իշխանութիւնների թողտւութեամբ՝ անգրագէտ կառավարման, օպերատիւ իրավիճակին, ռազմաքաղաքական իրադրութեանը ժամանակին չարձագանքելու եւ դաւաճանական պահւածքի արդիւնքում »,- նշեց նա: