Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վիտալի Բալասանեան. «Ձերբակալւած չեմ, Ասկերանում եմ»

Արցախի Անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանեանը «Tert.am»-ի հետ զրոյցում հերքեց շրջանառւող տեղեկութիւններն, իբրեւ, ադրբեջանական կողմն երէկ իրեն ձերբակալել է Հակարիի կամուրջն անցնելիս։

«Ես Արցախում եմ, ուրեմն՝ հասցէս գրէք՝  քաղաք Ասկերան, Դանիէլեան փողոց 29։ Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,- փոխանցեց նա՝  դարձեալ պնդելով, որ չի պատրաստւում Արցախից դուրս գալ։

Յիշեցնենք, որ ադրբեջանական աղբիւրները հրապարակային տեղեկութիւն  էին տարածել ադրբեջանական իշխանութեան կողմից Հակարի կամրջի մօտից Վիտալի Բալասանեանի ձերբակալութեան մասին:

Յաւելենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին Հայաստան վերադառնալիս Ադրբեջանը ձերբակալել է։

Առնչւող Յօդւածներ

Back to top button