Հայաստան - Արցախ

Արման Թաթոյեան. ««Կարմիր բերետաւորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնյայտ պատժիչ բնոյթ ունէին»

«ԱԼԻՔ» – ««Կարմիր բերետաւորների» այսօրւայ (մայիսի 13-ի) արարքները քաղաքացիների նկատմամբ ակնյայտ պատժիչ բնոյթ ունէին, եւ դրանց մեծագոյն մասը կապ չունէր իրաւական կանոնների հետ»։ Ինչպէս հաղորդում է News.am-ը՝ այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը՝ անդրադառնալով խաղաղ անհնազանդութեան ակցիաների ընթացքում քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկելու դէպքերին:

«Ինչպէ՞ս կարելի է հաշւի չառնել, որ երեխաների աչքի առաջ նրանց ընտանիքի անդամների կամ մտերիմների [ենթադրեալ վարչական իրաւախախտման համար] ձերբակալումով երեխաները փողոցում մնալու են միայնակ, էլ չեմ խօսում էմոցիոնալ ապրումների մասին:

Անթոյլատրելի է «կարմիր բերետաւորների» կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը:

Անընդունելի է դիմադրութիւն չցուցաբերող անձի նկատմամբ ուժի [այն էլ անհամաչափ] կիրառումը։ Սրանք անթոյլատրելի, դատապարտելի արարքներ են, որ չունեն իրաւական հիմնաւորումներ»,- գրել է նախկին ՄԻՊ-ը:

Related Articles

Back to top button