Բագրատ Սրբազան. «Ասէք հայ, Հայաստան, հայրենիք, Աստւած, Արարարտ… այս իշխանութիւնները դրանցից հոգեխանգարումի մէջ են ընկնում»
«ԱԼԻՔ» – «Ինչքան բացասական լցրեցիք ձեր միտքն ու սիրտը, այդքան թուլանալու էք։
Այդ անունը ինչքան տւեցիք՝ բաւարար է, ինչքան ասացիք՝ բաւարար է, ուղերձը գնացել- տեղ է հասել վաղուց»,- «Նիկոլ դաւաճան» վանկարկող քաղաքացիներին դիմելով՝ ասաց Բագրատ Սրբազանը։
«Մենք մեր անելիքների մասին պէտք է խօսենք, մեր գործելիքների մասին պիտի խօսենք։ Իրենց օրակարգի մէջ մտնելու խնդիր չունենք։ Մարդիկ լաւ են զգում, երբ դաւաճան, ուրացող ենք ասում, հաճոյք են ստանում։
Երբ ասէք հայ, Հայաստան, հայրենիք, Աստւած, Արարատ, Արցախ, Մեծ Հայք, էս մարդիկ հոգեխանգարմունքի մէջ են ընկնում։ Բայց այդ դաւաճան-մաւաճան, թուրք, ուրացող… հաճոյք են ստանում, մի՛ ասէք։ Հակառակը՝ բարի բաներ ասէք։ Մեր արժէքների մասին խօսէք, դրանք են ցաւ պատճառում։ Որովհետեւ այդ արժէքների հետ ոչ մի առենչութիւն չունեն իրենք։ Դժբախտաբար՝ չունեն»,- ասաց նա։