Բագրատ Սրբազան. «Մենք կանգնած ենք անմահների յիշատակի առջեւ. սա հէնց ա՛յն է, ինչի մասին խօսում ենք՝ պատիւ ու հայրենիք»
«ԱԼԻՔ» – «Մենք կանգնած ենք անմահների յիշատակի առջեւ. սա հէնց ա՛յն է, ինչի մասին խօսում ենք՝ պատիւ ու հայրենիք»: Երէկ՝ մայիսի 17-ին, «Նեմեսիս» յուշակոթողի մօտ, դասախօսների հետ հանդիպմանն ասել է Բագրատ Սրբազանը։
Անդրադառնալով Հայաստանի ու Արցախի հետ կապւած գործընթացներին, Սրբազանը նշել է, որ ՀՀ գործող իշխանութիւնների գործող իշխանութիւններն այդ բոլորը ժողովրդից թաքուն՝ մթութեան քօղի տակ են տարել՝ շարունակաբար խաբելով ժողովրդին։
«Պէտք է կասեցնենք ստի այս «շքերթը», որը մխրճել են հանրային կեանքի մէջ»,- ասել է նա՝ դասախօսներին համարելով այս առաքելութիւնն իրականացնող կարեւոր օղակ։
«Մեր այս շարժումը Ճշմարտութեան յաղթանակի մասին է։ Պիտի յաղթանակի Ճշմարտութիւնը, այլ կերպ չի կարող լինել։ Այսքան ներուժ ունեցող երկիրը, ժողովուրդը ինչպէ՞ս կարող է այսքան մոլորւած վիճակում մնալ։ Մոլորւած՝ բառիս բուն իմաստով, նւաստացած, հարւածների տակ, անհանգիստ, թշնամութեամբ, ատելութեամբ»,- ասել է Սրբազանը՝ յաւելելով, որ ներհասարակական հաշտութիւն է պէտք բերել։
«Բայց յիշէք՝ չկայ հաշտութիւն՝ առանց արդարութեան եւ արդարադատութեան. գոյութիւն չունի։ Եթէ չեղաւ դա, կը լինի կեղծ։ Հաշտութիւնը զոհաբերութիւն է պահանջում»,- նշել է նա։