«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողութեան ներքոյ»
Կիրանցի բնակիչը հակադարձում է Փաշինեանի աշխատակազմին
«ԱԼԻՔ» – Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողութեան ներքոյ, հողերի մի մասը եղել են ականապատ, մի մասում տեղակայւած են մեր Զինւած ուժերը, իսկ մի մասն էլ օգտագործւելուց են եղել գիւղացիների կողմից: Այս մասին ըստ News.am-ի՝ իր ֆէյբուքեան էջում գրել է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանեանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած պարզաբանմանը:
«Կառավարութեան ղեկավարի աշխատակազմի կողմից մայիսի 16 տարածած յայտարարութեան մէջ ասւում է.
«Կիրանցի համար նպաստաւոր լուրը մասնաւորապէս այն է, որ մօտ 25 հեկտար գիւղատնտեսական նշանակութեան հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կը վերադարձւեն գիւղին»։
Տարածքից անտեղեակ մարդու մօտ տպաւորութիւն է ստեղծւում, թէ այդ հողերը եղել են Ադրբեջանի վերահսկողութեան տակ, եւ սահմանազատման եւ սահմանագծման արդիւնքում անցնելու են Հայաստանին:
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողութեան ներքոյ, հողերի մի մասը եղել են ականապատ, մի մասում տեղակայւած են մեր զինւած ուժերը, իսկ մի մասն էլ օգտագործւելուց են եղել գիւղացիների կողմից»,- գրել է նա: