Հայաստան - Արցախ

Աղաւնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է

«ԱԼԻՔ» – Արբանեակային լուսանկարների դիտարկումը բացայայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնայատակ աւերել էր Բերձոր քաղաքի Սուրբ Համբարձման եկեղեցին։ Նախքան աւերումը եկեղեցին ամբողջութեամբ ծածկւել էր տախտակամածներով եւ ծածկերով:

monumentwatch.org-ի հաղորդմամբ, ներկայումս ոչնչացման վտանգի տակ է Աղաւնօ բնակավայրի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը կառուցւել էր 2002 թւականին.

«Ադրբեջանական սոցիալական ցանցերի դիտարկումը ցոյց է տալիս, որ եկեղեցին, ինչպէս որ Բերձորի Սուրբ Համբարձումն էր, ամբողջութեամբ ներառւած է տախտակամածների եւ ծածկերի մէջ: Հաշւի առնելով Բերձորի եկեղեցու նախադէպը, նոյն ճակատագիրը սպառնում է նաեւ Աղաւնոյի եկեղեցուն», ասւած է կազմակերպութեան տարածած հաղորդագրութեան մէջ:

Related Articles

Back to top button