Վիգէն Յակոբեան. «ԱՄՆ դեսպանատունը աջակցում է իշխանութեանը, քարտ բլանշ է տալիս»
«ԱԼԻՔ» – ԱՄՆ դեսպանատունն աջակցում է իշխանութեանը, քարտ բլանշ է տալիս, շարժման ծաւալման հետ կարող է վերաբերմունքը փոխւել: «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագէտ Վիգէն Յակոբեանը:
«Յունիսի 12-ի դէպքերից յետոյ ԱՄՆ դեսպանութեան յայտարարութիւնը համաչափ եւ համարժէք չէր։ Առաջին հերթին մեսիջն ուղղւած էր ցուցարարներին, որ չանցնեն սահմանադրական իրաւունքներից այն կողմ։
Սա նշանակում է, որ ԱՄՆ դեսպանատունն աջակցում է իշխանութիւններին, քարտ բլանշ է տալիս իշխանութիւններին, որպէսզի, եթէ իշխանութիւնների կարծիքով ցուցարարները սահմանադրական կարգին վտանգ սպառնան, իշխանութիւնները որոշակի գործողութուններ անեն։
Ռուսաստանը զգուշաւոր քաղաքականութիւն է վարում Շարժման նկատմամբ։ Աւանդաբար Մոսկւան աշխատում է պահի իշխանութեան հետ, սակայն մինչեւ որոշակի կարմիր գիծ»,- նշել է քաղաքագէտը։