Հայաստան - ԱրցախՔաղաքական
Ստեփանակերտում մարդիկ հերոսների յուշատախտակից հանում են իրենց զոհւած հարազատների նկարները, որ ադրբեջանցիները չպղծեն

Սոցիալական ցանցերում տարածւում են լուսանկարներ Ստեփանակերտից, որտեղ երեւում է, որ մարդիկ քաղաքի Վերածննդի հրապարակում տեղադրւած յուշատախտակից հեռացրել են 44-օրեայ պատերազմում զոհւած իրենց հարազատների նկարները:
Բնակիչները կտրում, հանում են իրենց հարազատի լուսանկարները, որոնք զոհւել են 44-օրեայ պատերազմում: Նրանք մտավախութիւն ունեն, որ ադրբեջանցիները կը պղծեն այդ լուսանկարները, եթէ յանկարծ մուտք գործեն քաղաք: