Հայաստան - Արցախ

Կարէն Բեքարեան. «Լուռ հետեւող մարդիկ, յոյսներդ ինչի՞ վրայ է, ո՞ւմ վրայ է. որտե՞ղ է երաշխիքը, որ տարբերւելու էք իր տունը uտիպnղաբար լքած արցախցnւց»

«ԱԼԻՔ» – Լուռ հետեւող մարդիկ, յոյսներդ ինչի՞ վրայ է, ո՞ւմ վրայ է. որտե՞ղ է երաշխիքը, որ տարբերւելու էք իր տունը ստիպnղաբար լքած արցախցուց: Այս մասին երէկ՝ յուլիսի 1-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում յայտարարել է  «Հայեացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարէն Բեքարեանը։

«Ամենօրեայ կտրւածքով այս իշխանութիւնը բաւարարում է Ադրբեջանի ախորժակը, հիմա այդ բաւարարելու արդիւնքում Ադրբեջանն ու Թուրքիան ձգտելու են խաղաղութեա՞ն, թէ՞ ձգտելու են աւելին պոկելու՝ մինչեւ մեր վերջնական ոչնչացում»,- հարց է բարձրացրել քաղաքական վերլուծաբանը՝ միեւնոյն ժամանակ սթափութեան կոչ ուղղելով հանրութեանը՝ «Այսքան կորուստներից, հայրենիքը կտոր-կտոր յանձնելուց եւ թշնամու՝ էլ աւելի բացւող ախորժակից յետոյ ինչպէ՞ս կարելի է հաւատալ Նիկոլ Փաշինեանի թմբկահարած թէզին, թէ Արցախը յանձնելով, Հայաստանից հողեր յանձնելով՝ ինքը տարածքային ամբողջականութեան հարց է լուծում»:

«Ճիշտ հակառակը։ Որ պահին աշխարհը համարեց, որ Արցախի հարցը շրջւած է, բացւելու է Սիւնիքի էջը։ Կը շրջւի Սիւնիքի էջը, կը բացւի Գեղարքունիքինը։ Այսինքն, սա անվերջ պարտութեան ընթացք է՝ մինչեւ լիակատար ոչնչացում։ Այստեղ խնդիրը պատերազմ ուզել կամ չուզելու մէջ չէ, մեզ պէտք է նորմալ իշխանութիւն՝ իր երկրի օրակարգը, իր կարմիր գծերը սահմանող։

Եւ վերջիվերջոյ, ուզում եմ մի շատ պարզ հարց տալ առաջին հերթին մեր այն հայրենակիցներին, ում պատկերացմամբ՝ զանգը դեռ այնքան ուժեղ չի հնչել, որ ինքն իր տնից դուրս գայ. մարդը, որը յայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», այսօր ասում է՝ «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ», ուրեմն որտեղի՞ց ձեզ երաշխիք, որ այդ 29700-29800 քառակուսի կմ.-ին տէր է լինելու։ Չկայ երաշխիք։ Նա այդ երաշխիքի չլինելն ապացուցել է անձամբ։ Յոյսներդ ինչի՞ վրայ է, ո՞ւմ վրայ է, որտե՞ղ է երաշխիքը, որ տարբերւելու էք իր տունը ստիպnղաբար լքած արցախցուց»,- յայտարարել է նա։

Related Articles

Back to top button