Բագրատ Սրբազան. «Մարդիկ յստակ կերպով գնացել են ուղերձ հղեն Ադրբեջանին, ասեն՝ տես, ասածներդ սրբօրէն կատարել ենք»
«ԱԼԻՔ» – Բագրատ Սրբազանը եւ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման ակտիւիստները երէկ՝ յուլիսի 6-ին այցելե են Արագածոտնի մարզ: Նրանք եղել եւն Օշականում, Բիւրականում եւ Աշտարակում ու հանդիպել են ժողովրդի հետ:
«Չարիքի ներկայացուցիչը (Փաշինեան-ԽՄԲ.) այն, ինչ-որ ցոյց տւեց Ներքին Հանդում (Սիւնիքի մարզ-ԽՄԲ.), այդ ժամանակ Ոսկեպարում չկար, դա փաստ է»,- Օշականում լրագրողների հետ զրոյցի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը:
«Օրեր անց գնալու եւ ինչ-որ ճաղավանդակ ցոյց տալու, կարծես կենդանաբանական այգում, սա հպարտութեան կողքով անցնելու բան չի, թէ դուք ինչ էք նւաճել: Չէք նւաճել, դուք ստրուկի պէս կատարել էք այն թելադրանքը, ինչ ասել է հակառակորդը, դուք ստրուկի, ճորտի պէս արել էք այն, ինչ ասել է թշնամին, ու գնացել, ստրուկի, ճորտի արածով հպարտանալու»,- ասել է նա՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի եւ ՔՊ-ականների Տաւուշ կատարած այցին:
«Եւ եթէ այդքան ճշմարիտ էին, ինչու մարդկանց չեն հանդիպել, որոնց կեանքը ուղղակիօրէն կապւած է այդ գծի հետ, հէնց այդ փշալարի հետ, մարդկանց ինչու չեն հանդիպել, մարդկանց ողբերգութիւնները ինչու չեն ապրել, ինչո՞ւ: Այն խեղճ ու կրակ Մնացականեանին էլ տարել էին, որ ինչ անեն: Երեք իմաստով այս մարդիկ չարիք արարող են, առաջինը, որ սուտ են ասել, որ ունեն փշալար, երկրորդը, որ ճորտութեան, ստրկութեան զգացումը դարձրին ուրախութեան առիթ: Այսինքն մարդիկ յստակ կերպով գնացել են ուղերձ յղեն Ադրբեջանին, ասեն՝տես, մենք ինչ հաւատարիմ ենք քեզ, ասածներդ սրբօրէն կատարել ենք: Եւ երրորդը՝ մարդկանց ինչի չէք հանդիպել, մարդիկ են չէ՞ ապրում, կենդանիներ չեն ապրում, սրանց համար մարդը ոչ մի բան է: Եթէ մարդիկ իրենց համար արժէք ունենար,տղերքի մարմինները տոպրակներով ինչ-որ տեղերում թափւած չէր լինի»,- յայտնել է նա:
Բագրատ Սրբազանը կրկին յիշեցրել է, որ Սրբազան պայքարը չարու եւ բարու մասին է, չարիքը հեռացնելու մասին է: