Հայաստան - Արցախ

Ստեփան Դանիէլեան. «Հայաստանն է արտատարածաշրջանային ուժեր հրաւիրում, սա պետականութեան ինքնասպանութիւն է»

«ԱԼԻՔ» Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանն անդրադարձել է ՀՀ գործող իշխանութիւնների կողմից տարածաշրջանային իրադարձութիւններին արտատարածաշրջանային ուժերին ներգրաւելու փորձերին՝ ահազանգելով նման քաղաքականութեան վտանգի մասին.

«Վերջ ինչ է լինելու, որն է լուծումը շատերն են փորձում հասկանալ, թէ որն է հանգուցալուծումը: Փորձեմ կարճ շարադրել, բայց մինչ այդ 2021 թւականի Կարսի Պայմանագրի մասին խօսենք:

Կարսի պայմանագիրը կնքւել է 5 երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Հարաւային Կովկասի երեք սովետական հանրապատութիւնների միջեւ, իսկ, մինչ այդ, տեղի էր ունեցել Կարսի կոնֆերանսը: Ըստ էութեան, դա Հարաւային Կովկասի mini «Վերսալի», բնոյթով՝ խաղաղութեան կոնֆերանս էր: Եթէ այդ կոնֆերանսի սղագրութեան հետ ծանօթանաք, այն չափազանց բարդ է անցել եւ մի քանի անգամ ձախողման եզրին էր յայտնւել:

Գանք մեր օրերին: Իրավիճակի լուծումը Հարաւային Կովկասի գծով նոր Խաղաղութեան Կոնֆերանսը կարող է լինել, եւ, հաշւի առնելով այսօրւայ իրողութիւնները, ի տարբերութեան Կարսի կոնֆերանսի, պէտք է յայտնւի 6-րդ դերակատարը՝ Իրանը:

Բնական է, առանց հաշւի առնելու երեք խոշոր եւ երեք փոքր երկրների շահերը, ուժերի նոր բալանս ստեղծելու պահանջը, հնարաւոր չէ տարածաշրջանային նոր անվտանգային համակարգ ձեւարել, որտեղ, բացի հայ-ադրբեջանական յարաբերութիւնների, կան այլ կարեւոր հարցեր, այդ թւում նոր կոմունիկացիաների խնդիրներ:

Որոնք են այդ հնարաւոր կոնֆերանսի հիմնական խոչընդոտները: Դա ոչ տարածաշրջանային երկրների ներթափանցումն է տարածաշրջան, որոնք ունեն այլ, շատ դէպքերում այդ երկրների շահերին հակադիր նպատակներ:

Որը պէտք է լինէր Հայաստանի դերակատարումը՝ Հայաստանն այն հիմնական երկիրն է, որին պէտք է այդ ձեւաչափը, սակայն այսօրւայ կառավարութեան կուրսն, ի տարբերութիւն մնացած այդ 5 երկրների, ճիշտ հակառակն է: Հայաստանն է արտատարածաշրջանային ուժեր հրաւիրում: Սա պետականութեան ինքնասպանութիւն է, իսկ հայերն այս կառավարութեան պատճառով դառնում է ողջ տարածաշրջանի համար վտանգաւոր ազգ»,- ֆէյսբուքի իր էջու գրել է նա:

Related Articles

Back to top button