Հայաստան - ԱրցախՔաղաքական
Վարդան Օսկանեանը՝ Վաշինգտոնեան հանդիպման մասին. «Յատուկ տաղանդ է պէտք նման դիւանագիտական ձախողման համար»

«ԱԼԻՔ» – Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը հակասահմանադրական է որակել Հայաստանի կառավարութեան որոշումը՝ ճանապարհը 99 տարով այլ երկրին տալու վերաբերեալ։
«Ինչո՞ւ Ալիեւը չստորագրեց այսպէս կոչւած խաղաղութեան պայմանագիրը, Ալիեւը չստորագրեց, բայց ստացաւ Մինսկի խմբի լուծարում, ստացաւ անխափան միջանցք եւ Հայաստանի անվերապահ խոստումը, որը յետ չի կանգնի պայմանաւորւածութիւններից, բայց Ադրբեջանը չստորագրեց։ Ճանապարհը 99 տարով տալը մի այլ երկրի չլսւած բան է, հակասահմանադրական է։ Ադրբեջանն անխափան կարող է օգտագործել մեր ճանապարհը։ Ինչո՞ւ չստորագրեց, որովհետեւ դեռ պահանջներ ունի Հայաստանից։ Նման դիւանագիտական խայտառակութիւն չի եղել, յատուկ տաղանդ է պէտք նման ձախողում անելու համար»,- ֆէյսբուքեան իր լայւում ասել է Օսկանեանը: