Հայաստան - Արցախ

Արցախահայութեան վերադարձն Արցախ ըստ ԱՄՆ-ի

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ

քաղաքագէտ

 

ԱՄՆ պետական քարտուղարի՝ քաղաքացիական անվտանգութեան, ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների հարցերով տեղակալ Ըզրա Զէյան 2024 թ. յուլիսի 17-ին հարցազրոյց է տւել Hetq.am ինտերնետային օրաթերթին:

Պատասխանելով Արցախ վերադարձի պարագայում արցախահայութեանը միջազգային երաշխիքների տրամադրման եւ Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պահպանման վերաբերեալ հարցերին՝ ԱՄՆ պետական քարտուղարի՝ քաղաքացիական անվտանգութեան, ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների հարցերով տեղակալ Ըզրա Զէյան, մասնաւորաբար, ասել է. «Միացեալ Նահանգները շարունակում է յորդորել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի իրաւունքներն ու անվտանգութիւնը եւ շուտափոյթ ապահովել պայմաններ ապահով, կամաւոր, արժանապատիւ եւ կայուն վերադարձի համար, որպէսզի ցանկութիւն ունեցողները կարողանան վերադառնալ իրենց տներ։ …Իմ իմացութեամբ, նման հարց (Արցախ վերադարձի պարագայում արցախահայութեանը միջազգային երաշխիքների տրամադրման – Ս. Հ.-Ջ.) չի դիտարկւում, սակայն ուզում եմ կրկնել, որ մենք շարունակում ենք յորդորել Ադրբեջանի կառավարութեանն ապահովել այնտեղ մնացածների իրաւունքները եւ շուտափոյթ պայմաններ ապահովել ցանկացողների ապահով, կամաւոր, արժանապատիւ եւ կայուն վերադարձի համար:…

Մենք (ԱՄՆ – Ս. Հ.-Ջ.) Ադրբեջանի կառավարութեանը կոչ ենք անում կատարել մշակութային ժառանգութեան պահպանութեան ուղղութեամբ միջազգային իրաւունքների ներքոյ ստանձնած իր պարտաւորութիւնները։»:

Նկատի ունենալով մէջբերումը՝ կարող ենք արձանագրել հետեւեալը.

. Արցախ վերադարձի պարագայում արցախահայութեանը միջազգային երաշխիքների տրամադրման հարց այս պահին ընդգրկւած չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման նպատակով ԱՄՆ միջնորդութեամբ ընթացող բանակցութիւնների օրակարգում:

Փոխարէնը «Միացեալ Նահանգները շարունակում է յորդորել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի իրաւունքներն ու անվտանգութիւնը եւ շուտափոյթ ապահովել պայմաններ ապահով, կամաւոր, արժանապատիւ եւ կայուն վերադարձի համար, որպէսզի ցանկութիւն ունեցողները կարողանան վերադառնալ իրենց տներ։»:

. Արցախի հայկական մշակութային ժառանգութեան պահպանման հարցը նոյնպէս այս պահին ընդգրկւած չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման նպատակով ԱՄՆ միջնորդութեամբ ընթացող բանակցութիւնների օրակարգում:

Փոխարէնը «Մենք (ԱՄՆ – Ս. Հ.-Ջ.) Ադրբեջանի կառավարութեանը կոչ ենք անում կատարել մշակութային ժառանգութեան պահպանութեան ուղղութեամբ միջազգային իրաւունքների ներքոյ ստանձնած իր պարտաւորութիւնները։»:

Ադրբեջանին, որ աւելի քան իննամսեայ ցեղասպանական շրջափակման է ենթարկել արցախահայութեանը՝ սովահարութեան մատնելով նրանց, որ անտեսել ու ոտնահարել է ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից 2021 թւականի դեկտեմբերի 7-ին, 2023 թւականի փետրւարի 22-ին, 2023 թւականի յուլիսի 6-ին եւ 2023 թւականի նոյեմբերի 17-ին սահմանւած ժամանակաւոր միջոցները, ԱՄՆ-ն յորդորում է (ընդգծումն իմն է – Ս. Հ.-Ջ.) ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած հայերի իրաւունքներն ու անվտանգութիւնը եւ շուտափոյթ ապահովել պայմաններ ապահով, կամաւոր, արժանապատիւ եւ կայուն վերադարձի համար եւ կոչ է անում (ընդգծումն իմն է – Ս. Հ.-Ջ.) կատարել մշակութային ժառանգութեան պահպանութեան ուղղութեամբ միջազգային իրաւունքների ներքոյ ստանձնած իր պարտաւորութիւնները։

Ինչպէս ասում են՝ մեկնաբանութիւններն աւելորդ են:

Հետեւութիւնը մէկն է եւ աներկբայ. մենք մեր յոյսը պէտք է դնենք միայն եւ բացառապէս միայն մեր վրայ: Մենք պէտք է դուրս գանք մեր խնդիրներն այլոց օգնութեամբ լուծելու անյուսալի մտայնութիւնից ու այդ խնդիրները լուծենք մենք եւ բացառապէս միայն մենք՝ առաջնորդւելով մեր ազգային, պետական շահերով:

Իսկ այդ խնդիրների լուծման նպատակով իրականացւելիք առաջին քայլն այս պահին Արցախի Հանրապետութիւնն օկուպանտ եւ ցեղասպան, արհեստական, կեղծ կազմաւորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինեանին համազգային ուժերի գերլարմամբ իշխանութիւնից հեռացնելն է:

Նիկոլ Փաշինեանի հետագայ պաշտօնավարման պարագայում շարունակւելու են առաւելապէս սպասարկւել ցեղասպան Թուրքիայի եւ նրա կողմից արհեստականօրէն ստեղծւած կեղծ կազմաւորման՝ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի շահերն ի հաշիւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետութիւնների ազգային, պետական շահերի:

Related Articles

Back to top button