Գեղամ Մանուկեան. «Իշխանական «իրաւապահ» համակարգի հերթական թիրախն այս անգամ իրաւապաշտպան, արցախեան շարժման ակունքներում կանգնած Աւետիք Իշխանեանն է»

Գեղամ Մանուկեանը գրում է. «Իշխանական «իրաւապահ» համակարգի հերթական թիրախն այս անգամ իրաւապաշտպան, արցախեան շարժման ակունքներում կանգնած Աւետիք Իշխանեանն է: Նիկոլն այս անգամ նրան է «ընտրել» աւելի հեռահար նպատակով: Աւետիքը յատկապէս վերջին տարիներին ներկայանում էր նաեւ իբրեւ «Ղարաբաղ» կոմիտէի անդամ: Արցախեան ամէն ինչը սեւացնելու ու ոչնչացնելու քաղաքականութիւնն է, որ մղել է սրանց յարձակւել անգամ խիստ ծանր առողջական խնդիրներ ունեցող վերջին երեսուն տարիներին մեր երկրի հանրային-քաղաքական կեանքին մասնակից գործչի նկատմամբ: Մի բան Հայաստանի ղեկին յայտնւած թշնամին հաշւի չի առել. Աւետիքին չեն վախեցնի կամ լռեցնի: Նա «Ղարաբաղ» կոմիտէի կազմում ընդգրկւել էր, որպէսզի կոմիտէին խորհրդային բռնատիրութեան կողմից կալանաւորման դէպքում մէկ այլ կոմիտէ լինէր: Չէր վախեցել խորհրդային բանտերից, ինչպէս Աւետիքի պապը՝ Առաջին Հանրապետութեան օրերին մեր երկրում սկաուտութեան հիմնադիր, խորհրդայնացումից յետոյ Հայրենիքից չհեռացած ու 1937-ին ստալինեան բռնութիւններին զոհ գնացած Վահան Չերազը»։