Ըստ Պապիկեանի՝ 139 քառ․ կմ., ըստ Միրզոյեանի՝ 200 քառ․ կմ․ իրականում որքա՞ն է օկուպացրել թշնամին
Նոյեմբերի 3-ին ի պատասխան իմ հարցին, Արարատ Միրզոյեանը նշեց, որ ՀՀ տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացւած է շուրջ 200 քառ․ կմ. տարածք:
Նոյն բովանդակութեամբ պաշտօնական գրաւոր հարցում արել էի 2022 թ. դեկտեմբերին Սուրէն Պապիկեանին:
Ստորեւ տեղադրում եմ այդ հարցման պաշտօնական պատասխանը, որտեղ ասւում է, որ 2022 թ. դեկտեմբերի դրութեամբ ՀՀ տարածքից օկուպացւած է 139 քառ․ կմ. տարածք:
Յատկանշական է, որ այդ թւերում ընդգրկւած չեն 2020 թ. ՀՀ տարածք ներխուժման հետեւանքով օկուպացւած տարածքները` մասնաւորապէս Գորիս-Կապան ճանապարհը, Սիւնիքի դիրքերից յետ քաշման արդիւնքում այլ տարածքների օկուպացին:
Փաստ է, որ Հայաստանում իշխանութեան ղեկին գտնւողները անգամ յստակ չեն ֆիքսում թշնամու կողմից օկուպացւած տարածքի չափը, սակայն մեզ բոլորիս փորձում են համոզել, որ ամէն ինչ անում են մեզ պաշտպանելու համար:
Միայն պատկերացնել կարելի է` ինչ տպաւորութիւն են այս մարդիկ թողնում միջազգային դերակատարների հետ բանակցելիս:
Քրիստինէ Վարդանեան
ՀՅԴ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր