Վանաձորի պատանեկան ճամբար են այցելել «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները
11-րդ անգամ է, որ ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միութիւնը պատանեկան ճամբար է կազմակերպում Լոռու մարզկենտորն Վանաձորում։ ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միութեան 10 անդամ գործուղղւել է Վանաձոր։ Նրանց է միացել ՀՅԴ Հայաստանի Երիտասարադական միութեան 7 ընկեր։
Ճամբարի ընթացքում Սփիւռքից եկած երիտասարդները գիտելիքներ ու հմտութիւններ են փոխանցում պատանիներին, կազմակերպում մրցոյթներ, խաղեր, սովորեցնում ազգային երգեր ու պարեր, կազմակերպում զանազան թեմաներով բանախօսութիւններ։ Նպատակը մէկն է՝ պատանիների մէջ ամրապնդել ազգային գաղափարախօսութիւնն ու հայրենասիրութիւնը։ Պատանիները ծանօթանում են Դաշնակցութեան, Հայ Դատի եւ Արցախի Ազատագրական պայքարի պատմութեանը։
Այս տարւայ ճամբարին մասնակցում է 200-ից աւելի պատանի, որոնց մի մասն էլ արցախցի երեխաներն են։ Ճամբարի թեման Արցախն է։ Խմբերն անւանակոչւել են Արցախի շրջանների անուններով եւ իւրաքանչիւր խումբ ունի իր անւանը համապատասխան կանչ։
Հինգշաբթի՝ օգոստոսի 8-ին ճամբար էին այցելել ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ՝ Արմենուհի Կիւրեղեանը, Քրիստինէ Վարդանեանն ու Գառնիկ Դանիէլեանը։ Նրանք պատանիների հետ զրուցել են պայքարի մասին, թէ ինչ է այն, եւ ինչո՞ւ են նախ մարդիկ եւ ապա ազգերը պայքարում։